Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2009

Հոբելյանական տարեթվեր

1924թ., 85 տարի առաջ, Մոսկվայում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Դոնատ Սեմյոնի Սարկիսովը: 1947թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան, որտեղ աշխատել է 10 տարի:

 

1957-ից եղել է ԽՍՀՄ ԳԱ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի բաժանմունքի վարիչը, երկար տարիներ` ՌԴ ԲԳԱ նախագահությանգլխավորգիտքարտուղարը: Գիտականգործունեությունը նվիրված է մարդու հիվանդությունների պաթոգենեզի և փոխհատուցման հարցերի ռազմավարությանը: Հեղինակ է 18 մենագրության և 170գիտական հոդվածների: Պարգևատրվել է շքանշաններով, մեդալներով:  Մահացել է 2000թ., Մոսկվայում:

 

1924թ., 85 տարի առաջ, Դոնի Ռոստովում ծնվել է ռենտգենաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Ֆլորա Արշավիրի Խերոբյանը: 1945թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1946-ից աշխատել է ՀՀ ԱՆ ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀ ինստիտուտում որպես ախտորոշման բաժնի վարիչ: Զուգահեռաբար դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնում: Ներդրել է ռենտգենաբանական հետազոտությունների հատուկ մեթոդներ: Գիտականգործունեությունը հիմնականում նվիրված է քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ռենտգենյան ախտորոշման հարցերին: 90գիտական աշխատանքների հեղինակ է: Մահացել է 2003թ., Երևանում:

 

1924թ., 85 տարի առաջ, Լենինականում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր Լաուրա Սարիբեկի Հովհաննիսյանը: 1947թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Աշխատել է տարբեր բուժհիմնարկներում, իսկ 1961-ից` ՀՀ ԱՆ սրտաբանության ԳՀԻ-ում: 1972-ից ղեկավարել է կլինիկալաբորատոր բաժանմունքը: Սրտամկանի և փականների վնասվածքների կլինիկաֆունկցիոնալ և կլինիկամորֆոլոգիական հետազոտման հիման վրա զարգացրել է նոր ֆունկցիոնալ ուղղություն և առաջարկել բեռնվածության թեստերի նորգնահատում` սրտի փականների վնասվածքների ժամանակ ներսրտային հեմոդինամիկայի փոփոխման հայտնաբերման նպատակով: Հեղինակ է 180գիտական աշխատանքների և 3 մենագրության: 

 

1929թ., 80 տարի առաջ, Լենինականում ծնվել է բ.գ.դ. Սերգեյ Արսենի Թորոսյանը: 1954թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Աշխատել է N2 կլինիկական հիվանդանոցի նյարդային հիվանդությունների բաժանմունքում, ապա Երևանի N6 բուժմիավորումում որպես նյարդային հիվանդությունների բաժանմունքի վարիչ: Միաժամանակ զբաղվել է մանկավարժականգործունեությամբ: Եղել է Երևանի բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնի ասիստենտ: 1961թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969թ.` դոկտորական թեզը: 100գիտական աշխատանքների հեղինակ է: Եղել է նյարդաբաններիգիտական ընկերության վարչության անդամ, ՙԱռողջապահություն՚ հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, հանրապետական մանկականգլխավոր նյարդաբանը:  Մահացել է 1970թ., Երևանում:

 

1929թ., 80 տարի առաջ, Լենինականում ծնվել է բ.գ.դ. Լևոն Հովհաննեսի Բադալյանը: 1953թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Աշխատել է Ջերմուկի և Երևանի մի շարք բուժհիմնարկներում, իսկ 1959թ. տեղափոխվել է Մոսկվա: Աշխատել է N2 բժշկական ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի վարիչ: 1964թ. նշանակվել է Մոսկվայիգլխավոր նյարդաբան: Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ նյարդաբանության և նյարդավիրաբուժությանգիտամեթոդական կենտրոնական հանձնաժողովի նախագահը: Գիտականգործունեությունը նվիրված է ժառանգական և նյարդային համակարգի հիվանդությունների հիմնահարցերի ուսումնասիրությանը: 200գիտական աշխատանքների հեղինակ է: Մի շարք միջազգայինգիտական ընկերությունների անդամ էր, Եվրոպական համագործակցության երկրների մանկական նյարդաբանների ընկերության նախագահը: 1986թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Մահացել է 1994թ., Մոսկվայում:

 

1929թ., 80 տարի առաջ, Բաքվում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, ՀՍՍՀ վաստակավոր բժիշկ Արսեն Պետրոսի Հայրիյանը: 1953թ. ավարտել է Բաքվի բժշկական ինստիտուտը և տեղափոխվել Հայաստան: Երկար տարիներ աշխատել է Արարատի շրջանի Արմաշգյուղի հիվանդանոցիգլխավոր բժիշկ: Ստեղծել է ԽՍՀՄ-ումգյուղական սանիտարական կուլտուրայի միակ թանգարանը, 1987թ.`գյուղական առողջապահության միակ կենտրոնը: Զուգահեռաբար Երևանի բժշկական ինստիտուտում ղեկավարել էգյուղի սոցիալ-հիգիենիկ պրոբլեմների լաբորատորիան: 250գիտական աշխատանքների հեղինակ է: Խոշոր ներդրում ունի սոցիալական բժշկության,գյուղական առողջապահության կազմակերպման, բժշկական աշխարհագրության, էվոլուցիայի հարցերի մշակման բնագավառում: ԽՍՀՄ ԲԳԱ Ն.Ա.Սեմաշկոյի անվան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր, ԽՍՀՄ ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի ոսկե մեդալակիր, պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով: Մահացել է 2004թ., Երևանում:

 

1929թ., 80 տարի առաջ, Երևանում ծնվել է միկրոկենսաբան բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, ՌԴ ԲԳԱ իսկական անդամ Արտեմ Հակոբի Թոթոլյանը: 1954թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Աշխատել է տարբերգիտական հիմնարկներում, իսկ 1978թ.-ից` Մոսկվայի մանրէաբանության ԳՀ ինստիտուտում: Գիտականգործունեությունը նվիրված է պաթոգեն ստրեպտոկոկերի` մասնավորապես դրանց ախտաբանական բջջային և արտաքրոմոսոմային ծագումնաբանականգործոնների ախտաբանությանը: Առաջարկել է Ա և Բ խմբերի ստրեպտոկոկերի բակտերիոլոգիական, սերոլոգիական և մոլեկուլային  հետազոտման կատարելագործված մեթոդներ: Բազմաթիվ արժեքավորգիտական աշխատանքների հեղինակ է:  

 

1929թ., 80 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր,գիտության վաստակավորգործիչ Սահակ Հայրիկի Խաչատրյանը: 1951թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1954-ից մինչև կենսաթոշակի անցնելն աշխատել է նույն ինստիտուտի ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ: Շուրջ 25 տարի եղել է ՀՀ ԱՆգիտաբժշկական խորհրդի նախագահը, ՀՀ ԲԳԱ փոխնախագահը: 250գիտական աշխատանքների հեղինակ է: Ստեղծել է օրգանիզմի մահացման և վերակենդանացման ժամանակ մետաբոլիկ փոփոխությունների վերաբերյալ ամբողջականգիտական հայեցակարգ: Մի շարք միջազգային ակադեմիաների և ընկերությունների անդամ է: 1997թ. ԱՄՆ-ում ընտրվել է տարվագիտնական մարդ: Պարգևատրվել է Սելյեի, Պուրկինյեի, Ջանիլիձեի և մի շարք այլ մեդալներով:

 

1929թ., 80 տարի առաջ, Թբիլիսիում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, Վրաստանիգիտության վաստակավոր գործիչ Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյանը: 1951թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1955-ից մինչև կյանքի վերջն աշխատել է Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ԳՀ ինստիտուտում`գիտական աշխատողից մինչև տնօրեն: 1978-1990թթ. եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահը, 1985-ից` Հայաստանի ֆիզիոլոգներիգիտական ընկերության նախագահը: Գիտականգործունեությունը նվիրված է նյարդային ֆունդամենտալգործունեության, մասնավորապես ուղեղի և ուղեղաբնիգոյացությունների ինտեգրատիվ մեխանիզմների հետազոտմանը: Հայտնաբերել է կենտրոնական նյարդային համակարգի առաձգականության մեխանիզմների մի շարք յուրահատկություններ: 200գիտական աշխատանքների հեղինակ է: Մահացել է 2003թ., Երևանում:

 

1929թ., 80 տարի առաջ, Աշտարակի շրջանի Ոսկեվազգյուղում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Երվանդի Դանիելյանը: 1953թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 6 տարի աշխատել է Գավառում որպես տեղի հիվանդանոցի մաշկավեներաբան ևգլխավոր բժշկի տեղակալ, ապա տեղափոխվել է Երևան: 1964-ից մինչև կենսաթոշակի անցնելն աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի մաշկավեներաբանության ամբիոնում` ասիստենտից հասնելով մինչև ամբիոնի վարիչի պաշտոնի: Գիտականգործունեությունը նվիրված է Հայաստանում սնկային հիվանդությունների համաճարակաբանության, ալերգիկ հիվանդությունների պաթոգենեզի հարցերի ուսումնասիրությանը, ինչպես նաև մաշկային խրոնիկական հիվանդությունների բուժման ժամանակ բարձրլեռնային կլիմայի և հանքային աղբյուրների օգտագործման հարցերին: 154գիտական աշխատանքների հեղինակ է: Երկար տարիներ ղեկավարել է մաշկավեներաբանների հանրապետականգիտական ընկերությունը:

 

1929թ., 80 տարի առաջ, Կրասնոդար քաղաքում ծնվել է բ.գ.թ., առողջապահության կազմակերպիչ, պետական և հասարակականգործիչ Հրաչյա Եղիշի Վարդանյանը: 1954թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Մինչև 1959թ. աշխատել է Արթիկում որպես առբաժնի վարիչ, հիվանդանոցիգլխավոր բժիշկ և վիրաբույժ: Այնուհետև տեղափոխվել է Երևան և նշանակվել պրոֆ. Յոլյանի անվան կլինիկական հիվանդանոցիգլխավոր բժշկի տեղակալ: 1963-1973թթ. եղել է Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալը, ապա մինչև 1990թ.` ՀՍՍՀ մինիստրների խորհրդիգործերի կառավարիչը, 1991-1994թթ.` ՀՀ հարկային պետական տեսչության ֆինանսատնտեսական վարչության պետը: Զգալի ներդրում ունի հանրապետությունում առողջապահության կազմակերպմանգործում: Բազմիցս ընտրվել է շրջանային և հանրապետական մարմիններում: Եղել է ՀԽՍՀ ԿԿ կենտկոմի անդամ, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով և մեդալներով: 

 

 

Հեղինակ. Նարինե Ղազարյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի բժշկության պատմության թանգարանի տնօրեն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ